Լիահույս ենք, որ այս ամենը ավարտվելու է, և Հովհաննավանքը սրբագործելուց հետո մենք կանցնենք հոգևոր մեր ծառայությանը․ տեր Սարգիս

Առաջիկա կիրակիի հետ կապված թեմի վարչական խորհուրդը դեռ վերջնական որոշում չունի։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հովհաննավանքի քահանա տեր Սարգիսը` կարգալույծ արված հոգևորականի կողմից սպասվող պատարագի մասին։

«Լիահույս ենք, որ այս ամենը ավարտվելու է, և Հովհաննավանքը սրբագործվելուց հետո մենք` ես և իմ հոգևոր եղբայր Մանուկը, կանցնենք հոգևոր մեր ծառայությանը։ Իրենք անցած կիրակի ցույց տվեցին, որ էն, ինչ հայտարարել էին, փուչ է, և իրենք արդեն պարտվել են»,–ասաց տեր Սարգիսը։

Leave a Comment