Ripple-ը ձեռք է բերել GTreasury-ն 1 միլիարդ դոլարով՝ կատարելով կարևոր քայլ դեպի կորպորատիվ գանձապետական շուկա։
Այս քայլը հնարավորություն է տալիս ընկերությանն ընդլայնել իր գործունեությունը վճարային ոլորտից դուրս և ստանալ կորպորատիվ հաճախորդների մեծ բազայի հասանելիություն։ Ձեռքբերումն ընդգծում է Ripple-ի ռազմավարությունը՝ դառնալ բլոկչեյնային և լիկվիդայնության լուծումների առաջատար մատակարար։
Գործարքի միջոցով Ripple-ը նպատակ ունի համատեղել իր թվային ակտիվների ենթակառուցվածքը GTreasury-ի կանխիկի հոսքերի կանխատեսման, ռիսկերի կառավարման և կանոնակարգային համապատասխանության փորձի հետ։ Այս ինտեգրացիան կօգնի ընկերություններին ավելի արդյունավետորեն կառավարել լիկվիդայնությունը և վճարումները իրական ժամանակում։
Համագործակցությունը նաև թույլ կտա հաճախորդներին ունենալ ոչ ակտիվ կապիտալ և մուտք գործել համաշխարհային ռեպո (վաճառքի և հետգնման) շուկաներ վստահելի բրոքերների միջոցով, ինչպիսին է օրինակ՝ Hidden Road-ը, միաժամանակ ապահովելով արագ և մատչելի շուրջօրյա միջազգային վճարումներ։ Երկու ընկերությունները նպատակ ունեն համատեղ ուժերով արագացնել թվային ակտիվների ներդրումը ավանդական ֆինանսական ոլորտում։
Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում