Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ մի շարք նախկին խորհրդային պետություններ փորձում են հանուն այսրոպեական նպատակների հակադրվել սեփական ժողովուրդների պատմական արմատներին. հաղորդում է РИА Новости-ն։
«Մենք գիտենք, որ կան մի շարք պետություններ, որոնք փորձում են հեռու մնալ այդ պատմական ընդհանրությունից, որոնք փորձում են հակադրվել սեփական ժողովուրդների պատմական արմատներին՝ հանուն այսրոպեական պոպուլիստական նպատակների և խնդիրների, որոնք ավաղ, միշտ չէ, որ ծառայում են տվյալ ժողովուրդների ազգային շահերին»,- լրագրողներին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։