Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին կգլխավորի Թուրինի «Յուվենտուսը», հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի համաձայն՝ 66-ամյա մարզիչը պայմանագիր է կնքել թուրինյան ակումբի հետ մինչև 2026 թվականի ամառը, ևս մեկ մրցաշրջանի հնարավորությամբ, եթե թիմը որակավորվի Չեմպիոնների Լիգայի համար։
Լուչիանո Սպալետտիի վերջին մարզչական պաշտոնը Իտալիայի ազգային հավաքականում էր, որը նա մարզել է 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի հունիսը։ Մինչ այդ նա աշխատել է «Նապոլիում», «Ինտերում», «Ռոմայում» և «Զենիթում»։