Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել 3-ամյա Տիգրանի որոնողական գործընթացին․ ՓԾ


ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։


 


Փրկարար ծառայությունից հայտնում են, որ շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել որոնողական գործընթացին և երեխայի ընտանիքի հոգեբանական վիճակին։


 


«Կոչ ենք անում հարգել ընտանիքի հույզերը և խուսափել չճշտված տեղեկություններ տարածելուց։


 


Հետևե՛ք միայն պաշտոնական տեղեկատվությանը, անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»,-նշվում է հայտարարության մեջ։

Դիտումների քանակ9

Leave a Comment