«Ի դեպ»․ ՔՊ-ի պետական «տնավարությունը»

Ի դեպ, երեկ՝ հոկտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանի պետական համալսարանում ռեկտորը դասախոսին ազատել է աշխատանքից, որովհետև, ուշադրություն, դասախոսի բերած օրինակը, ըստ իրեն, վիրավորել է ՔՊ-ական պատգամավորի այսպես ասած արժանապատվությունը։

Մեկ այլ հրապարակումից էլ տեղեկացանք, որ Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը նշանակվել է քրեակատարողական հիմնարկի պետ։

Ի դեպ, հենց նույն օրը Փաշինյանը խոսում էր պետական միջոցների վատնման մասին ու ասում էր՝ դե ընտանիքներում էլ է այդպես, ինչպես ընտանիքը, այնպես էլ պետությունը։ Եվ մինչ նա խոսում էր այդ մասին, պարզվեց, որ, օրինակ, Ներքին գործերի նախարարությունը հոկտեմբերին պետբյուջեի հաշվին գնել է կանանց անձնական հիգիենայի պարագաներ, կոնյակ և չրերի տեսականի։

Ստացվում է, որ պետության, պետական կառույցների և պետական բյուջեի հետ ՔՊ-ն վարվում է տնավարի՝ անձնական ծախսեր անելով։

Ու սա ընդամենը մեկ օրվա իրադարձություններն էին․ և այսպես՝ ամեն օր։

Leave a Comment