
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասաց՝ խոնարհաբար պատրաստ են ծառայել եկեղեցուն, պաշտպանել եկեղեցին այն տարբերակով, որը եկեղեցին կհուշի, իսկ եկեղեցու ղեկավարը Վեհափառ Հայրապետն է: «Եթե եկեղեցին, Վեհափառ Հայրապետը համարի, որ այդ թվում նաև փողոցային ակցիաների միջոցով անհրաժեշտ է պաշտպանել եկեղեցին, Հանրապետականը կլինի ամենավտանգավոր տեղում»,- նշեց նա: