«Թրամփը դիվանագիտական բլից գործողություն է սկսել Գազայի համար»․ FT

«Թրամփը դիվանագիտական բլից գործողություն է սկսել Գազայի համար»․ FT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծացնում է ճնշումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա՝ սկսելով իսկական «դիվանագիտական ​​բլից գործողություն»՝ Գազայի հատվածում խաղաղության հասնելու նպատակով, հաղորդում է Financial Times (FT)-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ-ն «այս շաբաթ սկսել է անսովոր ինտենսիվ դիվանագիտական ​​արշավ՝ ուշադրությունը սևեռելով երկամյա պատերազմը դադարեցնելու Թրամփի 20 կետանոց ծրագրի կարևորագույն երկրորդ փուլի վրա»։ «ԱՄՆ-ն հասկանում է, որ չի կարող պարզապես հրաժարվել Թրամփի ծրագրից և թույլ տալ, որ Իսրայելը ղեկավարի ներկա իրավիճակում», -FT -ին ասել է Իսրայելի կառավարության դիրքորոշմանը ծանոթ աղբյուրը։

Leave a Comment