Ջովանի Դի Լորենցո․ «Սա սարսափելի գիշեր էր»

«Նապոլիի» պաշտպան և ավագ Ջովանի Դի Լորենցոն մեկնաբանել է թիմի Չեմպիոնների Լիգայի երրորդ տուրում ՊՍՎ-ից կրած 2-6 հաշվով պարտությունը։

«Սա սարսափելի գիշեր էր։ Մենք պետք է կանգ առնենք, խորհենք և վերլուծենք, թե ինչ է պատահել։ Մենք հիմա մեզ խոցելի ենք զգում, ի տարբերություն նախորդ մրցաշրջանի։ Զգացվում է, որ մրցակիցը կարող է մեզ վնասել ցանկացած պահի։ Սա պետք է անհապաղ փոխվի», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել Sky Sport Italia-ն։

«Նապոլին» Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 22-րդ տեղը՝ վաստակած 3 միավորով։

Leave a Comment