Բաքվից ուղիղ չվերթով ադրբեջանցի փորձագետներ են եկել Երևան

Հոկտեմբերի 21-22-ը Երևանում անցկացվում է հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկում։ Այս մասին հայտնում են Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կկատարվի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո ձևավորված խաղաղության օրակարգին, երկու հանրությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումներին, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության ձևավորման հնարավոր ուղիներին, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարներին։ Radar24-ի չվերթների պատմության մեջ արձանագրվել է, որ ադրբեջանցի փորձագետները Բաքվից Երևան են եկել ուղիղ չվերթով՝ «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռով:

Leave a Comment