Դուք կզղջաք ձեր խոսքերի համար, եթե նրա մասին վատ բան ասեք․ Կլոպ — Armsport.am

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է մերսիսայդցիների աստղային նորեկ Ֆլորիան Վիրծի հասցեին հնչած քննադատություններին։

«Դուք բոլորդ կզղջաք ձեր խոսքերի համար, եթե Ֆլորիան Վիրծի մասին ինչ-որ սխալ բան ասեք։ Նա աներևակայելի տաղանդավոր է»,– ասել է Կլոպը Սթիվեն Բարթլեթին «Diary Of A CEO» փոդքասթի ընթացքում։

22-ամյա Վիրծը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ Լևերկուզենի «Բայերից»։ Գերմանացի կիսապաշտպանի տրանսֆերը անգլիական գրանդին արժեցել է 125 միլիոն եվրո։

Կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 խաղ՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։ Վիրծի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։

Leave a Comment