Գևորգ Պապոյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։


 


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում երկկողմ փոխշահավետ համագործակցության ընդլայնման, առևտրաշրջանառության ծավալների ավելացման, արտահանման և ներմուծման դիվերսիֆիկացման, լոգիստիկ նոր ուղիների ապահովման հնարավորությունները։


 


Անդրադարձ է կատարվել ագրոարդյունաբերության ոլորտում և պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ համագործակցության զարգացման հեռանկարներին։


 


Նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումների իրականացումը, ինչպես նաև ղազախստանյան կապիտալով ընկերությունների գործունեությունը։


 


Մտքեր են փոխանակվել նաև 2024-2025 թթ․ առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի վերաբերյալ։


 


Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը՝ լիովին աջակցելով համատեղ ծրագրերի իրագործմանը և նոր նախաձեռնությունների առաջմղմանը։


 

Դիտումների քանակ2

Leave a Comment