«Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանին խուզարկության ժամանակ խոշտանգել են». Լիա Սարգսյան

«Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանին խուզարկության ժամանակ խոշտանգել են». Լիա Սարգսյան

«Ենթարկվել եմ տարբեր խոշտանգումների»․ քահանան ահազանգում է, ինչ է կատարվել
Բյուրականի սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն ահազանգում է՝ իրավապահները տանը իրականացրած խուզարկության ընթացքում խոշտանգել եւ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ։
«Խուզարկությունը տևել է շուրջ 12 ժամ, և այդ ընթացքում ցուցաբերվել է ոչ միայն անհարգալից վերաբերմունք, այլև ենթարկվել եմ տարբեր խոշտանգումների: Ես ցանկանում եմ բարձրաձայնել, որ նման գործողությունները մարդկային արժանապատվության ոտնահարում են»,- «Իշխանության» հետ զրույցում ասել է Տեր հայրը։
Խուզարկության ժամանակ իրավապահները առգրավել են նաեւ երեցկնոջ եւ չորս երեխաների հեռախոսների ու համակարգիչների հիշողության քարտերը:
Ըստ նրա՝ սա լուրջ խոչընդոտ է ստեղծել երեցկնոջ աշխատանքին դպրոցում, ինչպես նաև երեխաների կրթական իրավունքին։ Քահանայի ընտանիքն այս պահին զրկված է անհրաժեշտ տեխնիկական միջոցներից՝ դպրոցական և ուսանողական աշխատանքներն իրականացնելու համար»։

Աղբյուրը`   Լիա Սարգսյան

Leave a Comment