Հայ չեմպիոնները մասնակցում են Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի կառուցմանը

Հայ չեմպիոնները մասնակցում են Հիսուս Քրիստոսի...

Գագիկ Ծառուկյանը գրել է․

Համաշխարհային մարզաշխարհում Հայոց Եռագույնն ու Հայաստանի անունը պատվով բարձր պահած մեր անվանի մարզիկները միացել են Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարական աշխատանքներին։

Մեր չեմպիոնները նվիրումով մասնակցում են շինարարական աշխատանքներին՝ իրենց ուժով և հավատով դառնալով այս պատմական նախաձեռնության մասնակիցը։

Ինչպես մրցահարթակներում են նրանք պայքարում Հայաստանի հաղթանակի համար, այնպես էլ այստեղ են՝ միասին կերտելու մի կոթող, որը հավերժ կմնա որպես ազգային վերածննդի և ներքին համերաշխության խորհրդանիշ։ Այս ճարտարապետական կոթողը, ինչպես մեր մարզիկների հաղթանակները Հայաստանը կներկայացնի աշխարհին՝ որպես ուժեղ և համախմբված ազգ։

Մարզիկները ևս մեկ անգամ վերահաստատում են «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնության կարևորությունը, վստահ լինելով, որ առողջ սերունդն է երկրի ապագայի հիմքը։

Միասնականությամբ ու հավատով կերտենք մեր ապագան և հասնենք նոր հաղթանակների:

Leave a Comment