
Եկեղեցին նոր չէ, որ մտել է քաղաքականություն։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։
Լևոն Սարդարյանն ու քաղաքագետը զրուցում են եկեղեցականների ձերբակալությունների, իշխանություն–եկեղեցու վերնախավ հակասություններ, դրա հետևանքների մասին։
Սաֆարյանի խոսքով, եկեղեցին պարտավոր է հավասարակշռություն պահպանել, իշխանությունը պետք է փակ դռների ետևում խոսեր եկեղեցու հետ։