ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

ՄԻՊ-ից հայտնել են փաստաբաններին, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը գտնվում է Կենտրոնի քննչական բաժնում։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները։
Հիշեցնենք նաև, որ ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։ Այս մասին 24News-ին ասել էր Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Տեր Եսային նաև հայտնել էր, որ խուզարկվել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը:
Վերջինս նույնպես քննչական բաժին է տեղափոխվել։
—00—ԼԱ