ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կաթողիկոսի եղբոր որդին իր հորաքրոջ որդու ձերբակալման, տունը խուզարկելու մասին

Կաթողիկոսի եղբոր որդին՝ Կորյուն Ներսիսյանը, այս պահին դատարանում է։ Նշենք, որ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը տևական ժամանակ կալանքի տակ մնաց, և վերջին ամիսների ընթացքում նրա խափանման միջոցը փոխվեց։

Ինչպես հայտնի է, 2022 թվականի հունիսի 11-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևանի քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ. Ն.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն. Դ.-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար, պաշտոնեական դիրքն օգտագործելով, Գ. Գ.-ի և Ն. Ա.-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն. Դ.-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.500.000 ՀՀ դրամ կաշառք։

ArmLur.am-ի լրագրողի հարցերին կապված՝ Տեր Փառեն քահանա Առաքելյանի ձերբակալության հետ, ով Ներսիսյանի հորաքրոջ որդին է, Ներսիսյանը նշել է, որ որևէ տեղեկություն չունի։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 

Leave a Comment