Մարդ ծեծող նախկին թաղապետը դուրս է գալիս ՔՊ-ից

Ես՝ Ռազմիկ Մկրտչյանս, տեղեկացնում եմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Վերջին ամիսներին առավել քան երբևէ զգացել եմ Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։
Դա ամենամեծ գնահատականն է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր պատասխանատու մարդ։

Հպարտություն է լինել համայնքի մի մաս, որտեղ վստահությունը ձևավորվում է գործով, իսկ միասնությունը՝ փոխադարձ հարգանքով։

Հիշեցնենք, որ Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը` ըստ լուրերի թաղապետարանի աշխատակիցներից մեկին ծեծելու համար կալանավորվել էր։

Ռազմիկ Մկրտչյանը ՔՊ -ական ամենաերկար պաշտոնավարող վարչական շրջանի ղեկավարն էր, ով աշխատանքից ազատվել էր ներթիմային ինչ-որ  «ռազբորկաների» արդյունքում։ Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարն էր` սկսած 2018թ-ից։

Leave a Comment