Լավատես լինելու շատ պատճառներ կան. Պոլսո Հայոց Պատրիարքը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին

Երբ նայում ենք Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին, լավատես լինելու համար շատ պատճառներ ունենք: Այս մասին Ստամբուլում Հայաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում ասել է Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, հայտնում է Արմենպրեսը։ Մաշալյանն ասել է, որ Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։ «Մեր համայնքն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Համայնքը ցանկանում է, որ հարաբերությունները սերտանան։ Սա նաև պետք է թեթևացնի մեր ուսերի վրա դրված բեռը։ Հայ-թուրքական հարաբերությունները վերջին 100 տարում այնքան լարված են եղել, որ այստեղ հայ անունը հավասար է հայհոյանքի։ Եվ Հայաստանում էլ թուրք անունն է հավասար հայհոյանքի։ Հետևաբար, եթե այս հարաբերությունները շտկվեն, ամենամեծ ծանրությունը […]

Leave a Comment