13 հոկտեմբերի 2025 – 16:17 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարճատև զրույց են ունեցել Շարմ Էլ Շեյխում, որտեղ մեկնարկել է Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովը։ Այդ են վկայում սոցիալական ցանցերում տարածվաշ տեսանյութերն ու լուսանկարները։
Մի փոքր ավելի ուշ նրանց զրույցին է միացել է նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
ՀՀ կառավարության ղեկավարը մեկնել է Եգիպտոս՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին։
Վերջին անգամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցել են ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում՝ Դուշանբեում մի քանի օր առաջ։