Ա՛յ մարդ, ֆուռերով կփակենք էս փողոցները, եթե կառավարությունը բեռնափոխադրողի խնդիրը չլուծեց. ակցիա

«Հլը պատկերացրեք միրգ եմ բարձելու գնամ, պատկերացնո՞ւմ եք չթողնեն, ես պետք ա նորից ֆռամ հետ գամ Երևան, դատարկեմ, ուրիշ մեքենա բարձի, գնա։ Ու էդ էլ նենց ա, որ բոլոր ծախսերը կարա մնա վարորդի վրա, ապրանքի տերն ասի՝ քո պատճառով ա եղել, եթե ապրանքն էլ փչացավ՝ պետք ա դրա փողն էլ վարորդը տա»,- ասաց բեռնափոխադրողներից մեկը։

Ակցիայի մասնակից վարորդը նշեց, որ Կառավարությանը խնդրում են, որ 90 օրը սարքեն 180 օր․

Նշենք, որ բեռնափոխադրողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։  Նրանք պահանջում են ՌԴ-ի հետ բանակցել և փոխել ՌԴ–ում խստացված օրենսդրության պայմանները, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են երկրում գտնվել մինչև 90 օր։

«Մեր դեպուտատները հիմա չե՞ն տենում, էս՞ ընտրության ժամանակ ոսկի սարեր են խոստանում, բա հիմա ո՞ւր են։ Մենք Հայաստանում ենք աշխատում, մեր հարկ- տուրքը մուծում ենք մեր երկրում, գնում եմ Ռուսաստանի դեսպանատուն, որ ի՞նչ անեմ։ Կառավարությունը էս խնդրի դիմացը կարող էր առներ։ Դիմացը Նոր Տարի ա, մեքենաները չեն կարողնում բեռները բերել, ապրանքն էլ կթանկանա։ Ա՛յ մարդ, ֆուռերով կփակենք էս փողոցները, եթե կառավարությունը բեռնափոխադրողի խնդիրը չլուծեց»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

—00—ԼԱ

Leave a Comment