Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե Ուկրաինան Միացյալ Նահանգներից ստանա «Tomahawk» թևավոր հրթիռներ, դրանք կօգտագործի բացառապես Ռուսաստանում գտնվող ռազմական օբյեկտների դեմ։ Նա այս հայտարարությունն արել է Fox News-ին տված հարցազրույցում:
«Միայն ռազմական թիրախներ։ Չնայած՝ մեր զինվորների, քաղաքացիական անձանց և երեխաների կորուստների ցավին, մենք երբեք չենք հարվածի նրանց քաղաքացիական թիրախներին», – ընդգծել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ հենց սրանով է Ուկրաինան տարբերակում Ռուսաստանից։
«Եթե խոսքը հեռահար հնարավորությունների մասին է, ապա դրանք զուտ ռազմական թիրախներ են»,– հավելել է նա։