«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռաֆինյա Ալկանտարան խոսել է իր նախկին թիմակիցներ Նեյմարի և Լիոնել Մեսսիի խաղի մասին, որոնց հետ նա հանդես է եկել կատալոնական ակումբում։
«Ես ավելի շատ վայելում էի Նեյմարի խաղը, քան Լեոյինը։ Նա ավելի տպավորիչ ֆուտբոլ էր ցուցադրում։ Այնուամենայնիվ, Մեսսին ավելի արդյունավետ էր։
Եթե հետ նայենք մարզումներին, Նեյմարը անում էր այնպիսի բաներ, որոնք նույնիսկ Լիոնելը չէր կարող անել։ Բայց միևնույն ժամանակ, Մեսսին ֆուտբոլի պատմության մեջ լավագույնն է»,– Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։
Այժմ Նեյմարը հանդես է գալիս բրազիլական «Սանտոսում», իսկ Մեսսին՝ ամերիկյան «Ինտեր Մայամիում»։