ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Անհատ ձեռնարկատեր Սամվել Տեր-Պողոսյանի կողմից լիազորված անձը ստորագրել և ստացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշումը Երևանի Սարյան 22 հասցեում գործող («Զավիկի Ղարս») հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցնելու մասին: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Հանրային սննդի կետը չի գործում:
–00—ՅՄ