Փաշինյանն ու Ալիևը Դուշանբեում քննարկել են խաղաղ գործընթացի հեռանկարները

Փաշինյանն ու Ալիևը Դուշանբեում քննարկել են խաղաղ գործընթացի հեռանկարները

10 հոկտեմբերի 2025 – 15:10 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում քննարկում են ունեցել՝ նվիրված խաղաղ գործընթացի հնարավոր զարգացումներին։ Այդ մասին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը շատ ջերմ շփվել են և քննարկել են հարցեր, թե ինչպես հետագայում առաջ շարժվեն խաղաղության, անվտանգության ճանապարհով»,- ասել է Լեբեդևը, հայտնում է ՏԱՍՍ–ը:

«Ինքներդ տեսաք՝ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը շատ ջերմ շփվում էին։ Նրանք քննարկում ոչ թե վիճելի հարցեր, այլ թե ինչպես առաջ գնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ամրապնդման ճանապարհով», – ասել է Լեբեդևը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Փաշինյան–Ալիև վերջին հանդիպումը տեղի էր ունեցել մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 2–ին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը կարևորել են վստահություն ձևավորող միջոցառումների հետագա իրականացումը և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները։

Կողմերն ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը։ Նրանք վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ:

Leave a Comment