Ես նախկին-ներկայի, սևերի-սպիտակների դաշտ չեմ մտնելու. Արման Թաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

09.10.2025 | 18:33

«Միասնության թևեր» նախաձեռնության հեղինակ, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը մամուլի ասուլիսի ժամանակ Factor TV-ի հարցին ի պատասխան հստակ չնշեց, թե իր ղեկավարած նախաձեռնությունը դաշինքո՞վ, թե՞ միայնակ է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։

Թաթոյանը ուղիղ չպատասխանեց նաև հարցին, թե Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ լինելով պաշտոնատար անձ՝ արդյոք պատրաստվո՞ւմ է համագործակցել նրա առաջնորդած քաղաքական ուժի հետ։

«Մենք գնալու ենք հիմնախնդիրները լուծելու ճանապարհով։ Մենք նաև հայտարարել ենք, որ այդ հիմնախնդիրները լուծելու համար աշխատելու ենք հանունի, մենք միավորելու ենք ողջ հասարակությանը և խոսելու ենք բոլորի հետ։ Բոլոր քաղաքական ուժերի հետևորդները նրանց ընտրողները մեր քաղաքացիներն են, չէ՞։Մենք բոլոր քաղաքացիների հետ աշխատելու ենք, մեր օրակարգն այս է։ Նախկին- ներկա, սև-սպիտակի դաշտ չեմ մտնելու, դա մեր օրակարգը չէ»,-ասաց Թաթոյանը։

Նշենք՝ Արման Թաթոյանն ասուլիսի ժամանակ հայտնել է, որ «Միասնության թևեր» անվանումով նախաձեռնություն է ստեղծել, և ինքը այդ նախաձեռնությամբ մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին և հավակնելու է ՀՀ վարչապետի պաշտոնին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան

Leave a Comment