Ուկրաինայի զինված ուժերի հարվածից անջատվել է էլեկտրաէներգիան Զապորոժիեի ողջ գրավյալ հատվածում | ՄԱՄՈՒԼ.ամ

Ուկրաինայի զինված ուժերի հարվածից հետո Զապորոժիեի` Ռուսաստանի կողմից գրավված ողջ տարածքը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Մարզի Մոսկվայի կողմից նշանակված «ղեկավար» Եվգենի Բալիցկին հաստատել է լայնածավալ անջատումները՝ նշելով, որ բժշկական հաստատությունները անցել են պահեստային էլեկտրաէներգիայի աղբյուրների։ Նա ասել է, որ շտապ և անհետաձգելի օգնությունը լիովին տրամադրվում է։ Բալիցկին նաև հույս է հայտնել, որ էլեկտրաէներգիան կվերականգնվի մինչև երեկո։

Նախորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, ուկրաինական ուժերը մեկ օրվա ընթացքում երկու անգամ հարձակվել են Բելգորոդի Լուչի ջերմաէլեկտրակայանի վրա, ինչը հրդեհ է առաջացրել օբյեկտում և քաղաքի մի մասը թողել առանց էլեկտրաէներգիայի։

Leave a Comment