Որոշողն ընտրողն է, 98-ի իմ փորձով եմ ասում. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

07.10.2025 | 16:19

«Որոշողն ընտրողն է, 98-ի իմ փորձով եմ ասում: Ես չեմ հավատում արհեստական բևեռներին։ Արհեստական առաջնորդներ չեն լինում։ Չի կարող որևէ մեկն ասել, որ այս մարդուն ես առաջնորդ եմ նշանակում»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ բոլոր սոցիոլոգիական հարցումներով՝ այսօր երևում է երկու միավոր, որոնք հաջորդ ընտրությունների արդյունքում կարող են մտնել խորհրդարան։

«Այդ ուժերը շատ չեն զիջում ՔՊ-ին, բավական փոքր մարժայով է ՔՊ-ն դեռ առաջ, բայց միասին այդ երկու միավորը արդեն շեշտակի ավելի են, քան ՔՊ-ն։ Մեկը «Հայաստան» դաշինքն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանի ստեղծվող կուսակցությունը, ես շատ կուզենամ, որ լինի նաև երրորդը ուժը»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքը ՀՅԴ-ի հետ է ընտրություններին մասնակցել, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ այդ մասով դեռ որոշում չունեն, հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին են այդ հարցը քննարկելու և ընտրելու են ամենապրագմատիկ տարբերակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան

Leave a Comment