«Պետք է ճիշտ գնահատել պատմական հնարավորությունը». Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին

«Գոյություն ունեցող գլոբալ
և տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին դեմ հանդիման չափազանց կարևոր է դրսևորել
համակողմանի քաղաքական համակարգում և համերաշխություն»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի
արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թյուրքական պետությունների
կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, փոխանցում է ԱՊԱ-ն։

Նա նշել է, որ ձևավորվող նոր միջազգային
անվտանգության ճարտարապետության մեջ Թյուրքական պետությունների կազմակերպությունն
ունի ավելի կարևոր դեր խաղալու պոտենցիալ՝ որպես ուժերի միավորման խորհրդանիշ:

 «Տասնամյակներ շարունակ հակամարտության վիճակում
գտնվող Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին ուղղված
Ադրբեջանի հետևողական ջանքերն ու նպատակադրված գործողությունները նույնպես ուղղված
են մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը
»,- հայտարարել է
Բայրամովը և հավելել, որ 2023 թվականից հետո Հայաստանի հետ հարաբերությունների
կարգավորման համատեղ ջանքերն ու ուղիղ շփումներն ավելի ինտենսիվ են դարձել:

«Այս համատեքստում օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում
կայացած գագաթնաժողովը և ստորագրված փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն։
Այս պատմական հնարավորությունը ճիշտ գնահատելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու
համար անհրաժեշտ է, որ Հայաստանը վերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային
պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրության մակարդակով»,- նշել է Ադրբեջանի
ԱԳ նախարարը:  

Նա անդրադարձել է նաև Վաշինգտոնի
գագաթնաժողովի շրջանակներում հայտարարված
TRIPP երթուղուն և դա համարել կարևոր քայլ տարածաշրջանում
կապերի դիվերսիֆիկացիայի տեսանկյունից:

 

 

 

Leave a Comment