Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Range Rover»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է կայանված «Mercedes»-ին

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:35-ի սահմաններում Հակոբ Պարոնյան փողոցում՝ թիվ 7 հասցեի դիմաց, բախվել են «Range Rover» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման  հետևանքով «BMW»-ն առաջ է ընթացել և բախվել կայանված «Mercedes»-ին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերեի և վարորդների ինքնությունը։

—00—ՄԱ

Leave a Comment