ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիի մասին՝ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 2-րդ տուրի հանդիպումից առաջ, որում նրա թիմը կմրցի Լա Լիգայի գործող չեմպիոնի հետ: Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Բարսելոնայում՝ «Օլիմպիկ Լյուիս Կոմպանիս» մարզադաշտում:
«Կարծում եմ՝ Պեդրին ինձ շատ լավ է ճանաչում: Ինձ համար Պեդրին Հարի Փոթեր է: Հուսով եմ՝ վաղը նա իր հետ կախարդական փայտիկ չի բերի:
Մենք կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի նրա դերը հնարավորինս սահմանափակ լինի, բայց նա, անշուշտ, ներգրավված կլինի, քանի որ «Բարսելոնան» միայն Պեդրին չէ:
Դա Դե Յոնգն է, Կուբարսին, Լամին Յամալը… Այս խաղը մեծ խթան է՝ հաղթելու թիմին, որն ինչպես գնդակով, այնպես էլ առանց գնդակի շատ լավ է խաղում», – Էնրիկեի խոսքերը մեջբերում է Sport.es-ը: