Անսպասելի․ Յուրգեն Կլոպը կարևոր հայտարարություն է արել — Armsport.am

«Լիվերպուլի» և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ հնարավոր է այլևս երբեք չաշխատի որպես մարզիչ։

««Լիվերպուլից» հեռանալուց հետո ես մի փոքր դադար վերցրեցի։ Ես վայելում էի կյանքը, ժամանակ էի անցկացնում թոռներիս հետ։ Բայց գիտեի, որ երկար ժամանակ չեմ կարող անգործ մնալ։ Այնուամենայնիվ, գիտեի, որ քիչ հավանական է, որ վերադառնամ գլխավոր մարզչի աշխատանքին։

Հնարավոր է այլևս երբեք չաշխատեմ որպես գլխավոր մարզիչ։ Չնայած չեմ կարող հաստատ իմանալ, թե ինչ է սպասվում ապագայում»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։

Հիշեցնենք, որ Կլոպը «Լիվերպուլի» հետ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան և ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան։ Գերմանացին ներկայումս զբաղեցնում է ղեկավար պաշտոն «Ռեդ Բուլի» ֆուտբոլային համակարգում։

Leave a Comment