https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=9003e7aaaf
Հայտնի է, թե ինչու է հետաձգվել Լա Լիգայի հանդիպումներից մեկը
Իսպանիայի Լա Լիգայի 7-րդ տուրի շրջանակում նախատեսված «Վալենսիա» – «Ռեալ Օվիեդո» հանդիպումը չի կայանա նախապես նշանակված օրը եղանակային ծանր պայմանների պատճառով։ Այդ մասին տեղեկացրել է «չղջիկների» մամուլի ծառայությունը։
Լիգայի ղեկավարությունը որոշում է կայացրել տեղափոխել խաղը՝ հաշվի առնելով ուժեղ տեղումների և Վալենսիայում հնարավոր ջրհեղեղի կանխատեսումները։
Խաղի նոր ամսաթիվը սահմանվել է սեպտեմբերի 30-ը, իսկ մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:00-ին։