Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը. Միրզոյանը հանդիպել է «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ

Սեպտեմբերի 29-ին Վարշավայի անվտանգության ֆորումի մեկնարկին Արարատ Միրզոյանին ողջունել են նախագահ Կատաժինա Պիսարսկայան և ֆորումի հիմնադիր, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկին։

Ինչպես հայտնել են ԱԳՆ-ից, նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել Զբիգնև Պիսարսկիի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել «Երևանյան երկխոսություն» ֆորումի և «Վարշավայի անվտանգության ֆորումի» միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։

Անդրադարձ է կատարվել միջազգային իրադրությանը, ԵՄ-ում քաղաքական զարգացումներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ակտիվ դինամիկային:

Երկուստեք ընդգծվել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների կարևորությունը։

Leave a Comment