Հայտնի է Բերեզովսկու մրցաշարի հաղթողը. լեգենդար ֆուտբոլիստներն ընտրեցին լավագույններին

https://arm.sputniknews.ru/20250928/hajtni-e-berezvovsku-mrcashari-haghtvoghy-legendar-futbvolistnern-yntrecin-lavagujnnerin-94004392.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1c/93999859_0:0:1424:1067_1920x0_80_0_0_1b7c3d1be21e8323229d8dc7ee8a09ce.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռոման բերեզովսկի, դարպասապահ, մրցաշար, պատանի, ֆուտբոլ, ֆուտբոլիստ

ռոման բերեզովսկի, դարպասապահ, մրցաշար, պատանի, ֆուտբոլ, ֆուտբոլիստ

Բաժանորդագրվել

Ռոման Բերեզովսկու անվան գավաթի թվով 3-րդ խաղարկությանը մասնակցել են Հայաստանի մարզերը ներկայացնող 9 թիմեր, ինչպես նաև Երևանի թիմը։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբեր – Sputnik. Վերջնագիծը հատած Ռոման Բերեզովսկու գավաթի ֆուտբոլի մանկապատանեկան 3-րդ մրցաշարի հաղթող է դարձել Արմավիրի մարզի թիմը։ Եզրափակիչ խաղերը կայացան այսօր Վանաձորում։

Ժամանակը ցույց է տալիս, որ լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան գավաթի խաղարկությունը,աստիճանաբար դառնում է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման կարևոր մասնիկներից մեկը։ Թե ինչպիսի խանդավառությամբ էին տոնում իրենց խփած գնդակները, կամ ինչ ողբերգություն էին ապրում գնդակ բաց թողած պատանի ֆուտբոլիստները, դժվար է խոսքերով փոխանցել։

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության, «Բարու ճանապարհը» հասարակական կազմակերպության և ՀՖՖ-ի հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան ֆուտբոլի այս մրցաշարը կարելի է անվանել «հայացքների» մրցաշար` տեսնելով պատանի ֆուտբոլիստների փայլփլող աչքերը։ Տասը թիմերի պայքարում երրորդ տեղը գրաված Շիրակի մարզի Անուշավան համայնքի թիմի դարպասապահ Դավիթ Հովհաննիսյանը համեստ ժպիտով Sputnik Արմենիային պատմում է, որ իրենց համայնքում մարզվում են մի խաղադաշտում, որում ֆուտբոլ խաղալը շատ դժվար է։

«Ավելի շատ է հողը, քան խոտը։ Իսկ եզրափակիչում խաղալ նման խաղադաշտում, մեծ հաճույք է, առավել ևս, որ խաղերը ընթանում են լեգենդար ֆուտբոլիստներ Ռոման Բերեզովսկու, Սարգիս Հովհաննիսյանի և Դմիտրի Լոսկովի գնահատող հայացքների ներքո։ Շատ լավ կլիներ, որ Անուշավան համայնքում էլ նման խաղադաշտ ունենայինք, ու այդ դեպքում համոզված եմ` կխուսափեինք ավելորդ վնասվածքներից ու ցավերից։ Իսկ ես` որպես դարպասապահ, արդեն ավելի վստահ կցատկեի գնդակները որսալու կամ հետ մղելու համար», – նշեց պատանի ֆուտբոլիստը։

Մրցումների եզրափակիչում Արմավիրի ու Արագածոտնի մարզերի թիմերի մրցավեճում 0։2 հաշվով պարտվելիս` Արմավիրի մարզի պատանի ֆուտբոլիստները կարողացան վերջում հաղթանակի հասնել 5։2 հաշվով, իսկ թիմի լավագույն հարձակվող Սուրեն Սիրեկանյանը խաղից հետո նշեց, որ խաղում էր իր ընտանիքի ու մարզի համար։ «Աշխարհում կան ֆուտբոլիստներ, որոնց շատ կուզեի նման լինել, բայց նաև գիտեմ, որ ֆուտբոլը «գլխի» խաղ է, ու լավ ֆուտբոլիստ դառնալու համար հարկավոր է լավ կրթվել։ Իսկ այն մրցանակը, որ ինձ տվեցին, ես երկար ժամանակ չեմ մոռանա, միգուցե կգա ժամանակը այն ցույց կտամ մարդկանց ու կհպարտանամ այս նվաճումով», – ասաց Սուրենը։

Մրցումների ավարտից հետո «Ռոսսոտրուդնիչեստվոյի» Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը իր կազմակերպության անունից բազմաթիվ նվերներ հանձնեց տարբեր թիմերի ֆուտբոլիստներին։ Մոսկվայի «Լոկոմոտիվի» անունից մրցանակներ հանձնեցին նաև մոսկովյան ակումբի լեգենդներ Սարգիս Հովհաննիսյանն ու Դմիտրի Լոսկովը, դե իսկ ամենաուրախները երկու պատանի դարպասապահներն էին, որոնք Ռոման Բերեզովսկուց ստացան դարպասապահի ձեռնոցներ ու խոստովանեցին, որ այդ ձեռնոցներով ավելի լավ են որսալու կամ հետ մղելու գնդակը։

© Photo

Ռոման Բերեզովսկու գավաթի հաղթողների դիպլոմները

Ռոման Բերեզովսկու գավաթի հաղթողների դիպլոմները - Sputnik Արմենիա

Ռոման Բերեզովսկու գավաթի հաղթողների դիպլոմները

© Photo

Դմիտրի Լոսկովը Վանաձորում

Դմիտրի Լոսկովը Վանաձորում - Sputnik Արմենիա

Դմիտրի Լոսկովը Վանաձորում

© Photo

Ռոման Բերեզովսկու գավաթի վերջին խաղերը Վանաձորում

Ռոման Բերեզովսկու գավաթի վերջին խաղերը Վանաձորում - Sputnik Արմենիա

Ռոման Բերեզովսկու գավաթի վերջին խաղերը Վանաձորում

© Photo

Սարգիս Հովհաննիսյանը Վանաձորում

Սարգիս Հովհաննիսյանը Վանաձորում - Sputnik Արմենիա

Սարգիս Հովհաննիսյանը Վանաձորում

© Photo

Ռոման Բերեզովսկու գավաթի վերջին խաղերը Վանաձորում

Ռոման Բերեզովսկու գավաթի վերջին խաղերը Վանաձորում - Sputnik Արմենիա

Ռոման Բերեզովսկու գավաթի վերջին խաղերը Վանաձորում

Ռոման Բերեզովսկու գավաթի հաղթողների դիպլոմները

Դմիտրի Լոսկովը Վանաձորում

Ռոման Բերեզովսկու գավաթի վերջին խաղերը Վանաձորում

Սարգիս Հովհաննիսյանը Վանաձորում

Ռոման Բերեզովսկու գավաթի վերջին խաղերը Վանաձորում

Leave a Comment