Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Չելսին» տանը 1-3 հաշվով պարտվեց «Բրայթոնին»։
Տանտերերի կազմից խաղի հաշիվը բացեց Էնցո Ֆերնանդեսը 24-րդ րոպեին։ Հյուրերի կազմից դուբլ գրանցեց Դենի Ուելբեքը, ևս մեկ անգամ աչքի ընկավ Մաքսիմ դե Կույպերը։
«Չելսին» 53-րդ րոպեից սկսած մնաց տասը ֆուտբոլիստով, այն բանից հետո, երբ Տրևո Չալոբան հեռացվեց խաղադաշտից։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Լիվերպուլը» 1-2 հաշվով պարտվեց «Քրիստալ Փելասին»։
«Քրիստալ Փելասի» հարձակվող Իսմայիլա Սարը բացեց խաղը հաշիվը 9-րդ րոպեին։ «Լիվերպուլը» հավասարեցրեց հաշիվը 87-րդ րոպեին՝ Ֆեդերիկո Կիեզայի գոլի շնորհիվ։ Տանտերերի հաղթական գոլը հեղինակեց Էդի Նկետիան խաղի վերջում։
Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝