Խաղաղությունը հաստատված է, բայց ամենօրյա խնամք է պահանջում․ Փաշինյան


Քաղաքականություն


Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում տեղի են ունեցել շրջադարձային իրադարձություններ։ Այդ մասին հայտարարել է Փաշինյանը՝ ՄԱԿ-ի իր ելույթում։

Փաշինյանի խոսքով՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացվեց՝ ստանալով բարձրագույն իրավաբանական ուժ․

«ՀՀ-ն և Ադրբեջանը կարողացան համաձայնեցնել միմյանց միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը, որն օգոստոսին ԱՄՆ-ում նախաստորագրվեց»,- հայտարարել է Փաշինյանը։

Փաշինյանը իր ելույթում նշել է, թե «խաղաղության գործում» վճռական է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը․ «Նրա նվիրվածությունը, հետևողականությունն ու սկզբունքայնությունը հնարավոր դարձրին թվում է՝ անհնարինը։

Խաղաղությունն, այսպիսով, հաստատված է, սակայն այն ամենօրյա խնամք է պահանջում»,- ասել է Փաշինյանը։

«Չափազանց կարևոր է գտնվելու վայրը անհայտ անձանց ճակատագրի պարզաբանումը և անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը, որւ մեր ամենօրյա աշխատանքային օրակարգի մաս է»,- հավելել է նա։

 


Leave a Comment