ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Դարակերտ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Այս մասին տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Գազամատակարարումը դադարեցվելու է պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով:
—00—ՄԱ