Շիրակում որդու կողմից հոր սարսափելի սպանության հետքերով․ մարտին որդին դանակով սպանել է հորը, հագցրել նոր շորեր, դին փաթաթել տոպրակներով ու թաղել դաշտում (ՎԻԴԵՈ)

Մանրամասներ՝ Շիրակում որդու կողմից հոր սարսափելի սպանության դեպքի մասին․ ՎԻԴԵՈ

Շիրակում որդու կողմից հոր սարսափելի սպանության հետքերով․ մարտին որդին դանակով սպանել է հորը, հագցրել նոր շորեր, դին փաթաթել տոպրակներով ու թաղել դաշտում (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մուշ թաղամասի բնակիչ 63-ամյա Գարիկ Գարաքյանը մարտ ամսից բացակայում է, և ըստ տվյալի` նրան սպանել ու թաղամասի մոտակա դաշտում թաղել է որդին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։


Սեպտեմբերի 18-ին տեղեկությունը փոխանցվեց Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, և հետագա միջոցառումներն իրականացվեցին համատեղ:


Նույն օրը` ժամը 19.40-ին, 30-ամյա որդին ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը:


Ըստ նրա՝ մարտի 20-ի գիշերը տանը կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել իր և հոր միջև, ինչի ընթացքում հայրը դանակահարվել է: Հաջորդ օրն էլ որդին հորը հագցրել է նոր շորեր, դին փաթաթել տոպրակներով և թաղել մոտակա դաշտում, իսկ դանակն ու դեպքի ժամանակ հոր հագին եղած շորերը նետել է աղբարկղը:


Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։


Սեպտեմբերի 19-ի երեկոյան Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերվել են 63-ամյա Գարիկ Գարաքյանի դին:

30-ամյա տղան կալանավորվել է։


Դեպքի ամբողջական հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





Leave a Comment