Հունգարիան չի հրաժարվում ռուսական էներգառեսուրսներից


Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն Guardian-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Բուդապեշտը մտադիր չէ հրաժարվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից՝ չնայած ԱՄՆ պահանջներին:


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները լիովին դադարեցնեն ռուսական նավթի ներկրումը։


Հունգարական MOL նավթագազային ընկերությունը տարեկան մոտ 5 միլիոն տոննա նավթ է ներկրում «Դրուժբա» խողովակաշարով։ Հունգարիան և Սլովակիան ռուսական նավթի հիմնական ստացողներն են, և չեն պատրաստ հրաժարվել ռուսական էներգառեսուրսներից։

Leave a Comment