2025 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ժամանակ «Արսենալի» կանանց թիմը ճանաչվել է տարվա լավագույն կանանց ակումբ։ «Արսենալը» նվաճել է Կանանց Չեմպիոնների լիգան:
Տղամարդկանց անվանակարգում լավագույնը դարձել է «Պարի Սեն-Ժերմենը»՝ հաղթելով Ֆրանսիայի առաջնությունը, գավաթը, սուպերգավաթը և Չեմպիոնների լիգան:
Մրցանակաբաշխությունը կազմակերպել է France Football-ը Փարիզի «Շատլե» թատրոնում: 2024-ին տղամարդկանց լավագույն ակումբ էր «Ռեալ Մադրիդը», կանանց՝ «Բարսելոնան»: