Ballon d’Or 2025․ Ջանլուիջի Դոննարումման՝ տարվա լավագույն դարպասապահ

«Մանչեսթեր Սիթիի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց տարվա լավագույն դարպասապահ։

2024/25 մրցաշրջանում 26-ամյա իտալացին ՊՍԺ-ի հետ թրեբլ ձևակերպեց՝ նվաճելով Ֆրանսիայի առաջնությունը, Ֆրանսիայի գավաթը և Չեմպիոնների Լիգան։