19.09.2025 | 14:32
Հարգելիներս, չհոգնեցի՞ք ամենուր և ամեն ինչում, անվերջ ձևի պարագա լինելուց:
Գոնե մի անգամ դարձեք ուղիղ խնդիր, եթե չեք կարող քաղաքականության մեջ
այլ բան լինել:
Դարձեք ուղիղ խնդիր ու դետալավորված քննարկեք Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրի հոդվածները, որոնք, երբ դառնան արդեն ստորագրված պայմանագրի հոդվածներ, Հայաստանի ձեռք ու ոտքը կապելու են:
Հոդվածներ, որոնք վաղը Հայաստանին զրկելու են անգամ օգնություն ստանալու իրավունքից:
Իսկ դու՞ք…
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ