Պորտուգալացի գործակալ Պաուլո Բարբոսան կիսվել է Ժոզե Մոուրինյուի հնարավոր նշանակման մասին տեղեկությամբ՝ որպես «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ։
«Այո, Մոուրինյուն շուտով կգլխավորի «Բենֆիկան»։ Նա արդեն որոշում է կայացրել ստանձնել ակումբի ղեկը»,-ասել է գործակալը RB Sport-ի հետ զրույցում։
Բարբոսան նաև հավելել է, որ Մոուրինյուն ցանկություն ունի ապագայում իրեն փորձել Պորտուգալիայի ազգային հավաքականում։
Մոուրինյուի վերջին ակումբը թուրքական «Ֆեներբախչեն» էր, որտեղից նա հեռացվեց Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Բենֆիկայից» կրած պարտությունից հետո։
Ընթացիկ մրցաշրջանում անցկացված 4 տուրից հետո «Բենֆիկան» Պորտուգալիայի առաջնությունում զբաղեցնում է վեցերորդ տեղը՝ 10 միավորով։