Բաքվում Արցախի ղեկավարների շինծու գործերով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին

Քաղաքականություն

18.09.2025 | 13:17

Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների, պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով  դատական ​​նիստը կշարունակվի հաջորդ շաբաթ։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ դատական ​​նիստը նշանակվել է սեպտեմբերի 22-ին։

Հավելենք, որ նախորդ դատական նիստը տեղի էր ունեցել սեպտեմբերի 16-ին, որի ընթացքում «1988-92 թվականներին ադրբեջանցիների նկատմամբ կատարված հանցագործությունների» վերաբերյալ փաստաթղթեր էին ուսումնասիրվել։

Նշվել էր, որ հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 18-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment