Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց համաճարակի եվ համավարակի պատրաստվածության եվ արձագանքման պլանը՝ Հայաստանում COVID-19 համավարակի առաջին հաստատված դեպքից 5 տարի անց։
Ստորև՝ հիմնավորումը․
«Վերջին տարիների փորձը, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակը, ցույց տվեց, որ համաճարակային և համավարակային իրավիճակների կանխարգելման, արձագանքման և վերականգնման գործընթացները պահանջում են համալիր, համակարգված և ռազմավարական մոտեցում։ Առողջապահական արտակարգ իրավիճակներին պատշաճ արձագանքելու համար անհրաժեշտ է ունենալ միացյալ գործողությունների հստակ ծրագիր, որը սահմանում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, առողջապահական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի գործառույթները, պատասխանատվության շրջանակները և փոխգործակցության մեխանիզմները։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտ է իրավական ձևով հաստատել «Համաճարակի և համավարակի պատրաստվածության և արձագանքման պլանը», որը կնպաստի հանրային առողջապահության պաշտպանության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև արագ և արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը՝ կանխելով հիվանդությունների լայն տարածումը և սոցիալ-տնտեսական բացասական հետևանքները»: