Մեկ կաշառակեր պաշտոնյայի և անգործունակ դատարանների պատճառով մարդիկ կորցնում են աշխատանքը. Զարոկյան (տեսանյութ)


Տեսանյութ


«Հանրապետության մետրոյի տարածքում ենք, մի տարի է ինչ դատարանը փակել է այստեղի տաղավարների դռները, որտեղ հիմնականում սիրիահայերն էին աշխատում»,- ֆեյսբուքյան եթերում հայտնեց  Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը՝ հավելելով.

«Մեկ կաշառակեր պաշտոնյայի և անգործունակ դատարանների պատճառով մարդիկ կորցնում են իրենց աշխատանքը»։

Զարոկյանի ներկայացմամբ, այն արվել է այն պատճառով, որ Մետրոպոլիտենի տնօրենն այդ տարածքն իր բարեկամներին է վարձակալության տվել շատ չնչին  գներով, իսկ վերջիններս թանկ, շուկայական գներով վարձակալության են տվել։

 «Այդ փաստը մենք բացահայտեցինք և քաղաքապետարանը խզեց պայմանագիրը, բայց հետո մտավ դատարան և մի տարի է որ մարդիկ դուրս են մնացել արտագաղթելեն և տաղավարներն այսպես փակ են մնացել»,-հայտարարեց ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամը և շարունակեց.

«Սա ևս մեկ օրինակ է, թե ինչպես այս պետությունը չի աշխատում։ Դատարանը կարող էր շատ հեշտությամբ թույլտվություն տար, որ այս կրպակները ժամանակավոր աշխատեին մինչև դատական գործընթացն ավարտվեր»։

 


Leave a Comment