Սեպտեմբերի 16 – Օզոնային շերտի պահպանման միջազգային օր

Օզոնային շերտը պաշտպանում է Երկրի վրա կյանքը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումներից։ Նրա պահպանությունն առավել կարևոր է մարդկանց առողջության, կենսաբազմազանության և կայուն միջավայրի ապահովման համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հայաստանը ևս մասնակցում է միջազգային նախաձեռնություններին՝ իրականացնելով Մոնրեալի արձանագրությամբ ստանձնած պարտավորությունները։ Դրանք ուղղված են օզոն քայքայող նյութերի կրճատմանը և շրջակա միջավայրի կայուն ապագայի ապահովմանը։

Այս տարվա պաշտոնական կարգախոս՝ «Գիտությունից դեպի գլոբալ գործողություններ՝ օզոնային շերտի պահպանման համար» Օզոնային շերտի պահպանումը պահանջում է ոչ միայն պետական և միջազգային կառույցների, այլև յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատու վերաբերմունքը։

Մեր համատեղ քայլերը կապահովեն ավելի առողջ ու կայուն ապագա եկող սերունդների համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment