Կիևի պատվերով պայթյուն իրականացնելու համար ռուսաստանցի կին է ձերբակալվել. ԱԴԾ

https://arm.sputniknews.ru/20250916/kievi-patvervov-pajtjun-irakanacnelu-hamar-rusastanci-kin-e-dzerbakalvel-adts-93488930.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/10/93484167_168:0:1128:720_1920x0_80_0_0_ce27213befd59e4a048adcd9a04cf5dd.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , պայթյուն, նովոսիբիրսկ, տեսանյութ, տեսանյութեր, видео

անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , պայթյուն, նովոսիբիրսկ, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Կասկածյալը հասանելի բաղադրիչներից ինքնաշեն պայթուցիկ սարք է պատրաստել, որը տեղադրել է երկաթուղային գծերի վրա և պայթեցրել։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Ուժայինները Նովոսիբիրսկում Ռուսաստանի քաղաքացու են ձերբակալել, որը կասկածվում է Տրանսսիբիրյան մայրուղու վրա ուկրաինական հատուկ ծառայությունների հրահանգով դիվերսիա իրականացնելու մեջ։ Կինը, որը հույս ուներ գումար ստանալ, ձերբակալվել է, հայտնում է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

«ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը Նովոսիբիրսկ քաղաքում 1974 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացու է ձերբակալել, որը ներգրավված է եղել Անդրբայկալյան երկրամասի Տրանսսիբիրյան մայրուղու մի հատվածում ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ դիվերսիա իրականացնելու մեջ… Անդրբայկալյան երկրամասի գծով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության վարչության քննչական բաժինը նրա դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 281-րդ հոդվածի (դիվերսիա) 1-ին մասով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Հոդվածը մինչև քսան տարվա ազատազրկում է նախատեսում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ օգոստոսին, հակառակորդի կողմից տրամադրված հրահանգներին հետևելով, կասկածյալը հասանելի բաղադրիչներից ինքնաշեն պայթուցիկ սարք է պատրաստել, որը տեղադրել է երկաթուղու գծերի վրա և պայթեցրել։ Պայթյունի պահը կինը տեսագրել է բջջային հեռախոսով և ձայնագրությունը որպես հաշվետվություն ուղարկել համակարգողին՝ պարգևատրում ստանալու համար։

Մոսկվայի մարզում ձերբակալվել է Ուկրաինայի ԶՈւ–ի համար գումար փոխանցած ՌԴ քաղաքացի. ԱԴԾ

Ինչպես հայտնում է ԱԴԾ-ն, օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ են իրականացվում՝ կատարված հանցագործությունների բոլոր հանգամանքները պարզելու, ձերբակալվածի գործողություններում ՌԴ ՔՕ 275-րդ (պետական ​​դավաճանություն) և 223.1 (պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստում) հոդվածների հատկանիշները փաստագրելու ուղղությամբ։

Leave a Comment