Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Գևորգ Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց բավարարել է քննիչի որոշումը, սակայն որոշում է կայացրել, որ նա կալանավորվում է ապօրինի qենք պահելու համար, իսկ uպանության և uպանության փորձի միջնորդություննեը մերժվել են, քանի որ պարզվել է, որ նա կրակnցները արձակել է, քանի որ հարձակվել ու մտել են իր տուն և ինքը ինքնապաշտպանվելու համար կրակոցներ է արձակել։
Որոշումը հրապարակելուց հետո Արման Ա.-ն դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սեպտեմբերի 9-ին, երբ տեղի է ունեցել այս դեպքը, դրանից 2 օր առաջ Վարդան Ա.-ն և Հրաչյա Հ.-ն այցելել են Ռոստովյան փողոցի 17 շենք և հենց այդ օրն են ցանկացել վրաժխնդրությամբ վերջ տալ Արման Ա.-ի կյшնքին, սակայն նրանց մտադրությունը չի իրականացել իրենց կամքից անկախ։ Այդ պահին երբ նրանք փորձել են այն կատարել, դեպքի վայրում նկատել են փոստատարին, ով տուն առ տուն նամակներ բաժանելիս է եղել, ու այդ ժամանակ նրանք չեն կատարել իրենց գործը և արդեն սեպտեմբերի 9-ին ալյումինե սանդուղքով ժամանել են նշված վայր, մտել զnհի տուն, որպեսզի հաշվեհարդար տեսնեն, սակայն uպանության փորձի համար տնային կալանքի տակ գտնվողը նկատել է նրանց և արդեն միմյանց միջև տեղի է ունեցել հրաձգnւթյուն։
Դեռ մի քանի օր առաջ Պրոբացիայի ծառայության աշխատակիցները պետք է Արման Ա.-ի ոտքից հանեին «բրասլետը», քանի որ արդեն լրացել էր նրա տնային կալանքի ժամկետը, իսկ այստեղ էլ Պրոբացիայի ծառայությունն էր թերացել, չգիտես ինչու ժամանակին չի այցելել ու «բրասլետը» չի հեռացրել։